Իսրայել-Իրան հակամարտության հետևանքով կարող են տուժել դեպի ՀՀ մատակարարումները. ֆինանսների նախարար

Հայաստան-Իրան սահմանային անցակետ, արխիվ

Իսրայել-Իրան հակամարտության հետևանքով կարող են տուժել դեպի Հայաստան մատակարարումները, հայտարարում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր՝ Իրանի տարածքով բեռների տեղափոխման խնդիրներ կան։ Հայկական բեռների մի մասը մնացել է Բանդար Աբբաս նավահանգստում և հարևան երկրի ճանապրհներին։

Օրերս էլ ՊԵԿ-ը արգելել էր հայկական բեռնատարների անցումը Վրաստանի սահման։ Այսինքն այս պահին Հայաստանի երկու բաց սահմաններով բեռներ տեղափոխելու խնդիր կա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում. թարմացվող
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պռոշյանի կոնյակի գործարանի» բեռնատարները չեն կարողացել ՀՀ-ից դուրս գալ, մաքսայինն արգելել է. ընկերության ներկայացուցիչ