Մատչելիության հղումներ

եթերում Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում. թարմացվող

Իրանն ու Իսրայելը ողջ գիշեր շարունակել են փոխադարձ հարվածները, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ։ Արդեն երրորդ օրը շարունակվող բախումների պատճառով Իրանը չեղարկել է ԱՄՆ-ի հետ այսօր Օմանում նախատեսված բանակցությունները։

21:15

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածների ալիք է սկսել Իրանի արևմուտքում գտնվող տասնյակ հրթիռային թիրախների դեմ։ Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Իրանը՝ Իսրայելի հարվածներից հետո
Իրանը՝ Իսրայելի հարվածներից հետո


20:46

Նեթանյահու. Իրանը միջուկային 9 ռումբի համար բավարար ուրան ունի

Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո իր առաջին հեռուստատեսային հարցազրույցում վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ ըստ իսրայելական հետախուզության, Իրանն ունի բավարար քանակությամբ ուրան՝ ինը միջուկային ռումբ ստեղծելու համար։

«Մենք երկրորդ հոլոքոստ չենք ուզում՝ միջուկային հոլոքոստ», - ասել է Նեթանյահուն Fox News-ի հետ հարցազրույցում։ Իսրայելական հետախուզությունը, ըստ Նեթանյահուի, տվյալներ ունի, որ Իրանը մտադիր էր այդ միջուկային զենքը տրամադրել իր դաշնակիցներին, այդ թվում՝ հութիներին։

20:38

Թրամփն արգելել է Խամենեիին սպանելու ծրագիրը. Reuters

ԱՄՆ երկու պաշտոնյաներ Reuters-ին հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու՝Իսրայելի ծրագրի վրա։

«Իրանցիները ամերիկացու չեն սպանել, չէ։ Մինչև նրանք դա չանեն, մենք չենք էլ դիտարկում քաղաքական ղեկավարությանը թիրախավորելու հնարավորությունը», - ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Երբ Reuters-ը այս մասին հարց է ուղղել Իսրայելի վարչապետին, Նեթանյահուն չի հերքել տեղեկությունը, միաժամանակ ասել է, թե չի ուզում այդ թեմայով խոսել։

20:31

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ հորդորելով անհապաղ միջոցներ ձեռնարկել և կանխել աղետը, որը «կարող է կրակի տալ տարածաշրջանը»։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG