Իսրայելը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության շենքին

Իրանի պետական հեռուստատեսության ուղիղ եթերը, որն ընդհատվեց Իսրայելի հարվածի հետևանքով, Թեհրան, 16-ը հունիսի, 2025թ.

Իսրայելի օդուժը քիչ առաջ հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության՝ Թեհրանի հյուսիսում գտնվող շենքին։

Հարձակման պահին հեռուստաընկերությունը եղել է ուղիղ եթերում, հարվածից անմիջապես հետո հեռարձակումը դադարեցվել է։

«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հեռուստատեսության շենքին հասցված հարվածի հետևանքով զոհեր կան։

Պաշտոնական աղբյուրներն այս մասին առայժմ որևէ տեղեկատվություն չեն հաղորդում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չորրորդ օրն է՝ Իսրայելն ու Իրանը հարվածում են միմյանց