Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան, «Ազատությանը» փոխանցել են արտգործնախարարությունից։
Պաշտոնական Երևանը տեղեկացնում է՝ տեղերում ՀՀ դեսպանությունները «հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային թվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ»:
Ըստ արտգործնախարարության, Երևանը մշտական կապի մեջ է նաև հավատարմագրման երկրի իշխանությունների հետ: