Մատչելիության հղումներ

Մոսկվան Ուկրաինային է փոխանցել 1200 զոհված զինծառայողների մարմինները


Ռուսական կողմը Ուկրաինային ևս 1200 զոհված զինծառայողների մարմիններ է փոխանցել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ նշելով, որ դա արվել է հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։

«Ուկրաինական կողմը մեզ որևէ զոհված ռուս զինծառայողի մարմին չի փոխանցել»,- գործակալության հետ զրույցում նշել է Ռուսաստանի պատվիրակության անդամներից մեկը։

Նա նաև նշել է, որ Կիևն ու Մոսկվան շարունակում են ռազմագերիների որոշ խմբերի փոխանակումը:

«Խոսքն այսպես կոչված սանիտարական փոխանակումների մասին է, որոնց ընթացքում կողմերը միմյանց են փոխանցում վիրավոր ռազմագերիներին»,- նշել է գործակալության աղբյուրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG